38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցանկացած հզորություն ծնում է կառավարում, որն անհրաժեշտ է մարդկային համակարգերի մրցակցային պայքարում

Ցանկացած հզորություն ծնում է կառավարում, որն անհրաժեշտ է մարդկային համակարգերի մրցակցային պայքարում
06.06.2024 | 06:57

Մարդկային կյանքի շարունակականության, հարատևման և զարգացման հիմքերի հիմքը մրցակցությունն է տարբեր մեծության մարդկային համակարգերի միջև՝ բազմաբնույթ ռեսուրսների հնարավորինս ավելի մեծ կտորների տիրանալու համար։

Դրա համար ամեն մի մարդկային համակարգ, անկախ նրա չափից ու բնույթից, ընթացիկ կյանքում ձգտում է մեծ ու փոքր հաղթանակների ուրիշների նկատմամբ։

Եվ ինչքան մեծ լինի որևէ մարդկային համակարգի հզորությունը, այնքան ավելի հավանական է, որ նա կհասնի հաղթանակների։

Իսկ մարդկային համակարգի հզորությունն ինքը նրա ուժի, հարստության ու գաղափարների որոշակի խառնուրդ է, որով ինքը հասնում է առավելագույն ազդեցիկության, և որն էլ հենց տարբեր տեսակի ու մասշտաբի հաղթանակների հասնելու գրավականն է։

Առավելագույն ազդեցիկության և տարբեր տեսակի հաղթանակների հասնելու համար ցանկացած հզորության մարդկային համակարգ պետք է ունենա կառավարում։

Այսինքն, ընթացիկ կյանքում առավելագույն ազդեցիկության և հաղթանակների հասնելու միակ մեխանիզմը մարդկային համակարգերի էֆեկտիվ կառավարումն է։

Այստեղից էլ, ցանկացած նոր առաջացող հզորություն ծնում է կառավարում, և ինչքան մեծ է մարդկային համակարգի հզորությունը, այնքան այն զգում է ավելի զորեղ ու էֆեկտիվ կառավարման կարիք։

Դա նշանակում է նաև, որ անլուրջ հզորություն ունեցող մարդկային համակարգերը կունենան անլուրջ կառավարում, որը թույլ երկրներում թույլ ու ոչ կոմպետենտ կառավարություններ ունենալու հիմնական պատճառն է։

Այսինքն, ի՞նչը կառավարես, երբ կառավարելու լուրջ բան չկա, որն էլ հենց բերում է նրան, որ կառավարման ղեկի մոտ չեն հայտնվում լուրջ մարդիկ, քանի որ բաժանելու բան էլ չկա։

Բացի դրանից, կա նաև հակառակ տենդենցը, այն է՝ ինչքան շատ բան ես կառավարում, այնքան ավելի հզոր ես, և այստեղից էլ բոլորի ձգտումը՝ ինչքան հնարավոր է, ավելի շատերին կառավարել և ավելի շատ լուրջ գործերի խառնված լինել։

Այստեղից է նաև տարբեր մակարդակի մարդկային համակարգերի բլեֆը՝ իբր թե շատերին կառավարելու ու շատ լուրջ գործերին խառնված լինելու իմաստով։

Անձ մակարդակում դա մարդկանց մեծ-մեծ բաներից խոսելու մարմաջն է, անընդհատ նշելով իրենց կապերը այս կամ այն անուն ունեցող մեկի հետ ու, մեկ էլ, ձգտելով կապել իր ունեցած կամ չունեցած կարծիքը ուրիշների վզին, ձև անելով, կարծես թե կառավարում է նրանց։

Իսկ պետական մակարդակով, օրինակ, դա Թուրքիայի դեպքն է, որն ընդամենը 50-55 միլիոնանոց թուրքական բնակչություն ունենալով, իրեն պահում է այնպես, կարծես աշխարհի հիմնական հարց լուծողներից մեկն է՝ տիպական բլեֆ, որն իր տակ որևէ իրական հիմք չունի։

Մարդկային համակարգերի հզորություն-մրցակցություն-կառավարում իմաստով պետք է դիտարկել նաև համաշխարհային կառավարության մասին շատ վաղուց չարչրկվող գաղափարը, որի մասին՝ մեկ այլհարմար առիթով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6283

Մեկնաբանություններ